Այս իշխանությունները նպատակ են հետապնդում Հայաստանը հանձնել Թուրքիայի գերիշխանության տակ. Չալաբյան

Մեր նպատակն է հասնել ոչ միայն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլև նրա համատարած ու համապարփակ դատապարտմանը և մեր ազգի համար արդարության վերականգնմանը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Մենք այստեղ ենք վերահաստատելու մեր վճռականություն, որ պայքարը շարունակվում է։ Թուրքիան շարունակում է մնալ նույն ցեղասպան, ագրեսոր պետությունը և նրան սիրաշահելու ցանկացած փորձ բերելու է միայն մեր բանակցային դիրքերի թուլացմանը։ Թուրքիայի այսօրվա վարքագիծը հավաստում է, որ իր հետ չի կարելի փորձել միակողմանի հարաբերություն բարելավել։ Այդ գործընթացը պետք է լինի երկկողմանի, այն է՝ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը»,-ասաց Ավետիք Չալաբյան։

Նա ասաց, թե գործող իշխանությունները նպատակ են հետապնդում Հայաստանը հանձնել Թուրքիայի գերիշխանության տակ։

«Դա ակնհայտ է։ Ցեղասպան պետությանը սիրաշահելով՝ անվտանգություն ձեռք չես բերի»,-ասաց Չալաբյանը։

Share This