Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի. Միքայել Մինասյան
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի։
Ինչո՞ւ կա համատարած ընկալում, որ այս իշխանությունը ժամանակավոր է: Պատասխանը շատ պարզ է. մարդիկ զգում են, որ այսպիսի ապաշնորհությամբ երկիրը կառավարել երկար ուղղակի չի ստացվի։ Որքա՞ն կարճ։ Իմ համոզմամբ՝ շատ կարճ։
Սա հասկանում են և գիտեն առաջին հերթին հենց իրենք՝ «իմքայլականները»։ Դրա համար վայելում են կյանքը, մեծ-մեծ խոսում են` փորձելով թաքցնել սեփական վախերը և ոչինչ չեն անում։ Չնայած մի բան անում են. նրանցից գնողունակներն այս ամիսներին արտասահմանում փախուստի օթևաններ են ձեռք բերում, իսկ նրանք, ովքեր կերակրամանից հեռու են, ակտիվ բանակցում են ապագա իշխանության պոտենցիալ բոլոր թեկնածուների հետ։