Այսօր փաստաբանության ստեղծման 101-ամյակն է

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է․
«Այսօր տոնում ենք Փաստաբանության ստեղծման 101 ամյակը։
Փաստաբանությունը, որպես իրավաբանական օգնություն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ, Հայաստանում առաջին անգամ ներդրվել է 1918թ․ Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում։
ՈՒղիղ 101 տարի առաջ, 1918թ․ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդի (պառլամենտի) կողմից ընդունված Դատական հաստատությունների կանոնադրության 9-րդ բաժնի 2-րդ գլուխն ամբողջությամբ նվիրվել էր փաստաբաններին, որոնք այն ժամանակ կոչվում էին երդվյալ հավատարմատարներ։ Այս նորմատիվ իրավական ակտով կանոնակարգվել է փաստաբանների կազմակերպության կառուցվածքը, կառավարման մարմինները, փաստաբանների վարքագծի կանոնները և մի շարք այլ հարաբերություններ։
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր փաստաբաններին «Փաստաբանի օրվա» կապակցությամ»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )