ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՐԵԳԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԽԱՎԱՐՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, տեղի կունենա աստղագիտական ամենից հետաքրքիր երեւույթներից մեկը՝ Արեգակի ամբողջական խավարում, որը 2021 թվականի միակ ամբողջական խավարումն է լինելու։ Այս երեւույթի ամբողջական փուլը կձգվի 1 ժամ 54 վայրկյան, տեսանելի կլինի միայն Անտարկտիդայից։ Լուսնի տեսանելի տրամագիծը 1,0367 անգամ գերազանցելու է Արեգակի սկավառակի տեսանելի տրամագծին, ուստիեւ Լուսինը ամբողջությամբ կծածկի Արեգակին։

Ամբողջական խավարման դեպքում տեսանելի են Արեգակի պսակը, աստղերն ու մոլորակները, որոնք գտնվում են Արեգակի մոտ: Մասնակի խավարման փուլերը, եթե եղանակային պայմանները  թույլ տան, հնարավոր կլինի դիտել Հարավային Ամերիկայի հարավային հատվածներից, Հարավային Աֆրիկայի հարավային հատվածներից, Նամիբիայից, Խաղաղ, Հնդկական եւ Ատլանտյան օվկիանոսների հարավային հատվածներից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )