Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան տարեդարձն է. Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ 80 տարեկան

Այսօր լրանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը:

Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում (բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժին, 1963-68), ուսումը շարունակել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում (Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք, 1969-1972)։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։

Քաղաքական ակտիվությունը սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, 1991 թվականի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի առաջին ընտրություններում ընտրվել է  Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Այդ պաշտոնում վերընտրվել է 1996 թվականին: Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին։

Share This