Այսօր կլուծարվի Ադրբեջանի խորհրդարանը
Բաքվի պաշտոնական լրահոսի համաձայն, այսօր տեղի կունենա Ադրբեջանի խորհրդարանի հերթական նիստը։ Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ խորհրարանի ինքնալուծարումը եւ նախագահ Իլհամ Ալիեւին նոր ընտրություններ անցկացնելու մասին դիմումի ընդունումը։ Նշենք, որ դեռ նոյեմբերի վերջին իշխող քաղաքական մեծամասնությունը, որը նաեւ Իլհամ Ալիեւի քաղաքական հենարանն է, նման որոշում է կայացրել։