Այո՛, եղել են սխալներ, եղել են ինչ-որ բաներ հետհեղափոխական էյֆորիայի շրջանում․ Լուսինե Բադալյան

Ժողովրդի կարծիքը լավագույնս բնոշորում են ընտրությունները դրանք լինեն հերթական, թե արտահերթ:  Սխալներ գործել են նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարում: «Այո եղել են սխալներ, ես ի տարբերություն մեր թիմի անդամների, կասեմ, որ եղել են»,-ասաց նա: Նա նշեց, որ պատերազմի ավարտից հետո բոլորն են ընդունում, պարտվել են, և ոչ մեկ չի ասում, որ հաղթել են:

Մենք շատ ավելի լավ ենք գիտակցում մեր սխալները»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Համաձայն եմ, որ ոչ մի դպրոց չպետք է փակվի և ոչ միայն դպրոց, այլև ծննդատուն չպետք է փակվի: Սևերի ու սպիտակների մասին եք խոսում, սիրելի գործընկերներ, երեկ ամբողջ օրը նստած մտածում էի, ես երբևիցե իմ կյանքում ձեզ, կամ որևիցե քաղաքական ուժի, որևէ քաղաքացու թթու խոսք ասած չկամ: Մե՞նք ենք բաժանել սևերի և սպիտակների, հնարավոր է, մեծահոգի գտնվեիք»,-ասաց նա և  ընդունեց, որ ինչ-որ հարցերում մեղավոր են: «Այո, եղել են ինչ որ բաներ հետհեղափոխական էյֆորիայի շրջանում՝ սև ու սպիտակը, ես ոչ մեկին չեմ հայհոյել, դուք ինձ հայհում եք,»,-ասաց նա և նշեց՝ ինքը չի խորացնում սև ու սպիտակը: Ըստ նրա՝ այս վիճակում պետք է կանգ առնենք, սկսենք իրար ներել, մեծահոգի լինենք:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )