Այն հայ կանայք ,որոնք թեկուզ մեկ թթու խոսք են ասում իշխանություններին ,նրանց մեծարել ու հարգել է պետք.Գ Վիրաբյան
30 տարվա ընդիմադիր լինելու իմ անցյալով ,երևի իրավունք ունեմ խնդրելու իմ շատ ճանաչած ու անծանոթ ընկերներին ,որ ձեռքներն ու լեզուները հեռու պահեն Աժ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանից:Ոչ ոք դեռ մանրամասն չգիտե թե ինչպես է նա պայքարել ՔՊ ի դեմ:Կգա ժամանակը կխոսեմ այդ մասին,Երբ շատերի վրա ՀՔԾ ում քր գործ էր հարուցվել պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով այսօրվա նրան քննադատողներից ոչ ոք չգիտեր ու նրանց կողքին չէին:Հասկանում եմ ու գիտեմ ,որ շատ քվեարկություններ նա սխալ է քվեարկել:Դա պատճառներ ուներ ու էրոտայի մասին էլ իր գրառումը ՀՔԾ ին մեղմելու փորձ է եղել :Ինձ ցավ է պատճառում հատկապես այն մարդկանց քննադատությունները որոնք լավ գիտեն պետական մեքենայի ճնշումների ու հալածանքների մասշտաբները ,բայց դա զգում են ,երբ դա իրենց է վերաբերվում:Այն հայ կանայք ,որոնք թեկուզ մեկ թթու խոսք են ասում իշխանություններին նրանց մեծարել ու հարգել է պետք:Հույս ունեմ այս ծանր ժամանակներում ,բոլորս ճիշտ կհասկանանք իրավիճակի լրջության աստիճանը և հանդուրժող կլինենք միմիանց նկատմամբ: