Այն ինչ չներեցին Վիլեն Գաբրիելյանին, ներում են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին
Այն ինչ չներեցին Վիլեն Գաբրիելյանին, ներում են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին
Երեկ ամբողջ հանրապետությունը քննարկում էր Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը` թաղապետի, թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Իրեն ժողովրդավար հռչակած այս իշխանությունները կարող են տեսախցիկների առջև հարձակվել իրենց քննադատողների վրա, մի լավ ծեծել, իսկ հետո ծեծվածի վրա գործ հարուցել։
Հատկանշական է, որ բռնարար թաղապետը, ով իրեն պահել է վերջին խուլիգանի նման, դեռևս հրաժարականի դիմում չի ներկայացրել։
Ուշագրավն այն է, որ մարտի 30-ին Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը իրեն լպիրշ էր պահել, հաջորդ օրն իսկ վայր դրեց պատգամավորի մանդատը։ Ի՞նչ է ստացվում, որ Այն ինչ չներեցին Վիլեն Գաբրիելյանին, ներում են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին։
Հարկ է նշել, որ Տիգրան Տեր-Մարգարյանը իրեն ավելի ագրեսիվ է դրսևորել, իսկ Վիլեն Գաբրիելյանը հարբած վիճակում ասել էր բաներ, որը երևի պետք է չասեր, որովհետև խախտել էր իշխանական պատգամավորի սուբորտինացիաները։