Այն թեզը, իբր Ռուսաստանը պարբերաբար փորձում է Հայաստանում իշխանափոխություն կազմակերպել՝ կեղծ է և արհեստածին

Այն թեզը, իբր Ռուսաստանը պարբերաբար փորձում է Հայաստանում իշխանափոխություն կազմակերպել՝ կեղծ է և արհեստածին։
Ռուսաստանը երբեք չի փորձել Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ավելին՝ որևէ արտաքին ուժային կենտրոն նման փորձ չի՛ արել։ Անգամ շատ դեպքերում, երբ Փաշինյանի իշխանությանը վտանգ է սպառնացել՝ նրանք աջակցել են նրան։ Պատճառը շատ պարզ է՝ այսօրվա իշխանությունները հարմար են բոլորին, կրկնում եմ՝ բոլոր շահագռգիռ կողմերին, անգամ մեր թշնամիներին։ Նրանք վտանգավոր են և վնասում են բացառապես մեր պետությանը և պետական շահերին։
Այս տրամաբանության մեջ, պարբերաբար շրջանառվող արհեստածին թեզերը, տարբեր մակարդակի պաշտոնյանների, վերլուծաբանների, լրագրողների ելույթները, քննադատությունները, անգամ միմիյանց հայհոյելը, ունեն մեկ նպատակ՝ մոլորեցնել հայ հանրությանը և պահել մշտապես կառավարելի վիճակում։
Այս բարդ և ծանր իրավիճակից հնարավոր է դուրս գալ միայն իմաստուն ղեկավարության առաջնորդությամբ, ազգային միասնությամբ և մեր ազգային շահերը ամեն ինչից վեր դասելու երկաթյա սկզբունքով։
Возможно, это изображение 1 человек, борода и улыбается
Share This