Ամոթ չԷ՛ վճարել 100 դրամ, հակառակը՝ ամոթ է մարդկանց դրա համար ճնշելն ու ամաչեցնելը․ Հայկ Մարության

Ժողովուրդ ջան բոյկոտը շարունակվում է, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«ԱՄՈԹ ՉԷ՛ վճարել 100 դրամ, հակառակը՝ ամոթ է մարդկանց դրա համար ճնշելն ու ամաչեցնելը։
Այն ժամանակ, երբ իշխանավորները բյուջեի գումարները չեն խնայում իրենց կոմֆորտի ու ճոխությունների վրա, նրանք չեն կարող ստիպել, օրինակ, տրոլեյբուսի ուղեւորին եռակի անգամ թանկ վճարել»,– գրել է նա։
Share This