ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսսենտը Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանել

ԱՄՆ ֆինանսների նախարարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»։ Այս մասին գրում է ուկրաինական The Kyiv Independent հրատարակությունը։

Այն հարցին, թե արդյոք նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «ռազմական հանցագործ», ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը պատասխանել է՝ «այո», հայտնում է հրատարակությունը։

Նման հայտարարությունների ֆոնին, ինչպես հայտնել ենք, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է` Ռուսաստանի վրա Հաղթանակի օրը Ուկրաինայի հարձակումն «արդարացի» է։

Share This