ԱՄՆ սահմանների վերահսկողության ուժեղացում, արտաքսում և այլն․ Թրամփը նախատեսում է ավելի քան 100 հրաման ստորագրել

Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր նախագահության առաջին օրը հաստատել ավելի քան 100 գործադիր հրաման:

AP-ն գրել է, որ նորընտիր նախագահի թիմն արդեն պատրաստել է փաստաթղթերի փաթեթ, որը կկարողանա արագ ստորագրել։ Դրանք վերաբերում են ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին վերահսկողության ուժեղացմանը, արտաքսմանը, էներգետիկայի զարգացմանը, դպրոցներում գենդերային քաղաքականությանը, պատվաստումներին և այլ նախընտրական խոստումներին։

Բացի այդ, սենատորներն ակնկալում են, որ Թրամփի նոր վարչակազմը կչեղարկի Բայդենի հրամանների մեծ մասն ու կիրականացնի իր առաջարկները:

Share This