ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել Է Պուտինի և Թրամփի հավանական հանդիպումը

ԱՄՆ-ն շահագրգռված է, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հնարավոր ապագա հանդիպումը դրական բնույթ կրի, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այս մասին գրում է Ria Novosti-ն։

«Երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել ինչ-որ պահի հանդիպել, սակայն այս պահին հանդիպում նախատեսված չէ։ Ակնհայտ է, որ ցանկանում ենք՝ այդ հանդիպումը դրական բնույթ կրի», – լրագրողներին հայտնել է Նա Սաուդյան Արաբիա մեկնելու ճանապարհին:

Share This