ԱՄՆ Պետդեպը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայի բանակցություններին ԱՄՆ-ի մասնակցությանը

Վաշինգտոնը կարող է հրաժարվել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում միջնորդի դերից։ ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ վերջնագրի մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թամմի Բրյուսը, նա ճեպազրույցի ժամանակ մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին:

«Պետքարտուղարն ինձ բոլորովին վերջերս է ասել Ուկրաինայի իրադրության մասին։ Այժմ մենք գտնվում ենք այն փուլում, երբ երկու կողմերը պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն այն մասին, թե ինչպես վերջ դնել այդ հակամարտությանը», – հայտնել է նա:

«Ռուբիոյի խոսքով՝ եթե առաջընթաց չլինի, Միացյալ Նահանգները կհրաժարվի միջնորդի դերից», – հավելել Է Բրյուսը:

 

Share This