ԱՄՆ-ում ստուգումներ են սկսվում ձվի գների բարձրացման պատճառով

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հակամենաշնորհային հետաքննություն է սկսել ձվի գների աճի պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Հետաքննության շրջանակներում Արդարադատության նախարարության քաղաքացիական հակամենաշնորհային ստորաբաժանումը փորձարկում է այն վարկածը, որ ԱՄՆ շուկա հում ձվի խոշորագույն մատակարարները, այդ թվում՝ Cal-Maine Foods Inc. և Rose Acre Farms Inc.-ը, դավադրություն են կազմակերպել գները բարձրացնելու կամ շուկա մատակարարումը նվազեցնելու համար: Նշվում է, որ հետաքննությունն ընթանում է դռնփակ։

ԱՄՆ-ում ձվի գների աճը տեղի է ունենում թռչնագրիպի խոշոր համաճարակի ֆոնին, որը շարունակվում է 2022 թվականից: ABC News-ի տվյալներով՝ 2025 թվականին ԱՄՆ-ում ձուն կարող է թանկանալ 41,1%-ով։ Հունվար ամսվա արդյունքներով՝ ԱՄՆ-ում ձվի միջին գինը 12 հատի համար կազմել է 4,95 դոլար։ Այս գինը 53%-ով բարձր է 2024 թվականի հունվարի համեմատ։

Share This