ԱՄՆ-ում չեն բացառել, որ կարող են ուղղակիորեն միջամտել Իսրայել-Իրան հակամարտությանը

Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը հայտարարել է, որ եթե Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու փորձերը ձախողվեն, ուժի կիրառման տարբերակը չի կարելի բացառել։ Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։
«Միացյալ Նահանգները ներկայումս հիմնականում պաշտպանողական դիրքերում է, բայց ինչ-որ պահի կարող է անհրաժեշտ լինել անցնել հարձակողական ռազմավարության: Այնուամենայնիվ, նման որոշումները պետք է կայացնեն նախագահը, նրա թիմը և Պենտագոնը», – ասել է Թյունը: