ԱՄՆ-ում նավավարը ջրում 1 մլն դոլարի կոկաինի փաթեթ է հայտնաբերել
ԱՄՆ-ի Ֆլորիդա Քիս արշիպելագի կղզիներից մեկի առափնյա ջրերում նավավարը 30 կիլոգրամ կոկաին է հայտնաբերել, հաղորդում է New York Post-ը։
Կոկաինի փաթեթը լողացել է օվկիանոսում՝ ափից ոչ հեռու։ Դրանում պարունակվող թմրանյութի արժեքը մոտ մեկ միլիոն դոլար է:
Հայտնաբերողն իր գտածի մասին հաղորդում է տվել ոստիկանություն։ Դրանից հետո կոկաինի փաթեթը դուրս է բերվել ջրից: