ԱՄՆ-ում հաշվել են, թե որքան կարժենա «Ոսկե գմբեթ» համակարգի ստեղծումը

ԱՄՆ-ի տիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Չենս Զալցմանը Space Foundation-ի 40-րդ ամենամյա տիեզերական գիտաժողովի ժամանակ հայտարարել է, որ ապագա «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության վահանը կկառուցվի մաս-մաս և միասնական համալիր չի լինի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հրամանով հիմնված  «Ոսկե գմբեթ» նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծելու Միացյալ Նահանգները մի շարք հրթիռային սպառնալիքներից, դրանց թվում՝ միջմայրցամաքային, հիպերձայնային և առաջադեմ թևավոր հրթիռներից համապարփակ պաշտպանող վահան, գրում է Naked Science-ը։

Համակարգի հիմնական բաղադրիչները կլինեն տիեզերքում հիմնված սենսորները և հրթիռների որսացող սարքերը, որոնք տեղադրված են տիեզերքում վաղ հայտնաբերման և արագ արձագանքման համար:

Պենտագոնին հանձնարարվել է զարգացնել համակարգի «ճարտարապետությունը», ըստ էության նախագծել ցանցի կառուցվածքը և թե ինչպես են կազմակերպվելու դրա բաղադրիչները և ինչպես են դրանք փոխազդելու միմյանց հետ:

Այսօր ճարտարապետության զարգացումը գտնվում է վաղ փուլերում։ Սակայն պաշտպանական բյուջեի փորձագետները ենթադրում են, որ «Ոսկե գմբեթ»-ը հաջորդ տասնամյակում կարող է տասնյակ միլիարդավոր դոլարներ արժենալ՝ կախված համակարգի վերջնական մասշտաբից:Ավելի վաղ Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, նախկին ծովակալ Մարկ Մոնթգոմերին կարծիք էր հայտնել, որ 7-10 տարվա ընթացքում հնարավոր կլինի ստեղծել «Ոսկե գմբեթ» լիարժեք համակարգ, բայց նույնիսկ այդ դեպքում դրա հնարավորությունները կսահմանափակվեն միայն առանցքային դաշնային շենքերի և խոշոր քաղաքների պաշտպանությամբ։

Share This