ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում երկրի ունեցած զոհերի թվին. NBC
ԱՄՆ-ում այս տարի կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան զոհվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի 4 տարիների ընթացքում տեղի ունեցած մարտերում: Այս մասին տեղեկացնում է NBC-ն:
Դեկտեմբերի 10-ի կեսօրի դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել էր 292 098-ի:
Համեմատության համար, Վետերանների գործերով վարչության տվյալների համաձայն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել է 291 557 ամերիկացի:
Այնուամենայնիվ, նշվում է, որ ԱՄՆ-ում Համաշխարհայինի տարիներին ևս 113 842 մարդ է մահացել` մարտական գործողությունների թատերաբեմից դուրս:
ԱՄՆ-ում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 16 039 393 դեպք: