ԱՄՆ-ում եղանակային վատ պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է 12-ի

Չորեքշաբթի օրվանից Միացյալ Նահանգներում փոթորիկների, ջրհեղեղների և տորնադոների զոհերի թիվը հասել է 12-ի։ Կիրակի օրը հայտնել է ABC-ն:

CNN-ն ավելի վաղ հաղորդել էր Թենեսիում, Միսսուրիում և Ինդիանայում ընդհանուր 7 մահվան մասին:

«Առնվազն 12 մարդ է մահացել չորեքշաբթի օրվանից անբարենպաստ եղանակի հետևանքով»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է ABC-ն, Կենտուկի նահանգում 9-ամյա տղան, որին քշել տարել էր ջրհեղեղը, դարձել է աղետի զոհ։ Նաև Արկանզաս նահանգում՝ Լիթլ Ռոք քաղաքում, տարերային աղետի պատճառով մահացել է 5-ամյա երեխա։ Բացի այդ, մի քանի մարդ է զոհվել հարավարևմտյան Թենեսիում տորնադոյի հետևանքով։

Share This