ԱՄՆ-ն վերսկսել է զենքի մատակարարումը Ուկրաինային. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերսկսել է զենքի մատակարարումը Ուկրաինային։ Այս մասին տեղեկանում ենք Զելենսկու Telegram ալիքից։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան ստացել է «հաստատող ազդանշաններ»։

«Մենք ունենք քաղաքական ազդանշաններ ամենաբարձր մակարդակով՝ մասնավորապես Միացյալ Նահանգներից, մեր եվրոպացի ընկերներից։ Բոլոր հաղորդագրությունների համաձայն՝ մատակարարումները վերսկսվել են», – ասել է նա։

Share This