ԱՄՆ-ն պատրաստ է գրավել Գազայի հատվածը և սկսել «մաքրումը». Թրամփ

«Միացյալ Նահանգները պատրաստ է գրավել Գազայի հատվածը և սկսել էքսկլավի մաքրումը»,-Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։

«ԱՄՆ-ը վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք կզբաղվենք դրանով։ Մենք կունենանք այն, և մենք պատասխանատու կլինենք բոլոր վտանգավոր չպայթած ռումբերն ու այլ զենքերը զինաթափելու համար»,- Թրամփի խոսքերը մեջբերում է CNN-ը։

«Տարածքը պետք է մաքրել և ավերված շենքերը հեռացնել։ Միացյալ Նահանգները կնպաստի տնտեսական զարգացմանը, որը կապահովի անսահմանափակ աշխատատեղեր և բնակարաններ»,-ասել է հանրապետականը։

Թրամփը նաև չի բացառել Գազայի հատված ամերիկյան զորքեր ուղարկել անվտանգության ապահովման համար։

«Ինչ վերաբերում է Գազային, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Մենք պատրաստվում ենք այս հատվածը վերցնել և զարգացնել»,- հավելել է նա։

Միաժամանակ, նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական գործիչը խոստացել էր թույլ չտալ ամերիկյան զորքերին մասնակցել արտասահմանյան ռազմական գործողություններին։

Share This