ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարել է տիեզերական զորքեր ստեղծելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է տիեզերական զորքեր ստեղծելու մասին։ Հայտարարությունը նա արել է հաջորդ տարվա ռազմական բյուջեի ստորագրման արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Մենք այսօր ունենք կարեւորագույն իրադարձություն․ պաշտոնապես հայտարարուում ենք մեր զինված ուժերի նոր ստորաբաժանման ստեղծման մասին, որը կկոչվի տիեզերական զորքեր»,- Fox News-ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ նախագահը։
Նշենք, որ ռազմական բյուջեի ստորագրման արարողությունը ուղիղ եթերում ցուցադրվել է ԱՄՆ ողջ տարածքում։ Նշենք, որ ավելի վաղ, Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը արդեն հայտնել էր, որ Թրամփը նման հայտարարությամբ է հանդես գալու։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )