ԱՄՆ-ն մեկ ամսում կհայտարարի Արևմտյան ափի սեփականության մասին․ Թրամփ

ԱՄՆ կառավարությունը մտադիր է առաջիկա չորս շաբաթվա ընթացքում հրապարակել իր դիրքորոշումը Արևմտյան ափի սեփականության վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի օրը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դա քննարկում ենք ձեր շատ ներկայացուցիչների հետ: Դուք շատ լավ ներկայացված եք և մարդկանց դուր է գալիս այդ գաղափարը, բայց մենք դեռ դիրքորոշում չենք ընդունել դրա վերաբերյալ։ Այնուամենայնիվ մենք այդ մասին հայտարարություն կանենք առաջիկա չորս շաբաթվա ընթացքում»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը տարածքների նկատմամբ:

Share This