ԱՄՆ-ն հայտարարել է՝ Սպիտակ տունն Ուկրաինայից հետո կենտրոնանալու է Թայվանի ռազմական կարիքների վրա

ԱՄՆ-ը կենտրոնանալու է Թայվանի ռազմական կարիքների վրա ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Թայվանի ամերիկյան ինստիտուտի տնօրեն Ռեյմոնդ Գրինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ջանքեր ենք գործադրում՝ արագացնելու զենքի մատակարարումը՝ հատկապես ասիմետրիկ պատերազմի համար, քանի որ դրանք մեծ նշանակություն ունեն Թայվանի համար»,- ասել է նա։

Գրինը նշել է, որ Չինաստանը ավելի ու ավելի ագրեսիվ պահվածք է ցուցաբերում Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Share This