ԱՄՆ-ն իր հակառակորդների դեմ կուղարկի <<Ոսկե հորդային>>
ԱՄՆ ռազմաօդային ուժերը ցանկանում են իրենց հակառակորդների դեմ ուղարկել նոր ստեղծվող «Ոսկե հորդա» կոչված կիսաավտոմատ բարձր ճշգրտության զենքը, որը ենթադրում է նաեւ արհեստական ինտելեկտի եւ կոմունիկացիաների կիրառում։ Այս մասին գրում է Popular Mechanics պարբերականը։
Որպես օրինակ «Ոսկե հոդայի» աշխատանքի, որի ստեղծման վրա աշխատում են Պենտագոնում, նշվում է մեկ թիրախի՝ միանգամից երեք հրթիռով ոչնչացնելու առաջադրանքը, երբ մեկը կարող է ոչնչացնել թիրախը, իսկ մյուս երկուսը օգտագործվել հետախուզական նպատակներով։
Նոր ստեղծվող զինատեսակը նաեւ թույլ կտա կրճատել ծախսերը, որոնք արվում են զինամթերքի համար եւ նվազեցնել հակահրթիռային համակարգերի կողմից թիրախավորման հնարավորությունները։
