ԱՄՆ-ն «գրեթե» վերսկսել է հետախուզական տվյալների փոխանցումն Ուկրաինային. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները «գրեթե» վերսկսել են Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, հաղորդում Է Reuters գործակալությունը:
«Նախագահ Թրամփը լրագրողներին ասել է, որ վարչակազմն արդեն գրեթե հանել է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման դադարը», – ասված է գործակալության նյութում: