ԱՄՆ նախագահի թեկնածուն անսպասելի առաջարկ արեց Ռուսաստանին

Վաշինգտոնը պետք է Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար, X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը։

«Ես հիմա կոչ եմ անում իրական խաղաղության բանակցություններ վարել՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ սեղանի շուրջ: Պուտինը սա էր ուզում: Սա էլ պետք է ցանկանանք մենք»,- ասաց նա։

Քենեդի կրտսերն ընդգծել է, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը կարող է հանգեցնել մոլորակի կործանմանը։ Նա նաև պահանջել է դադարեցնել Ուկրաինայի ֆինանսավորումը։

Share This