ԱՄՆ իշխող վարչակարգի համար սև բիծ է, որ թույլ են տվել Թրամփի ընկեր Էրդողանին տարածքային զավթումներ անել Հարավային Կովկասում և ծաղրել ԵԱՀԿ Մինսկի խմբին. սենատոր Էդուարդ Մարքի

ԱՄՆ իշխող վարչակարգի համար սև բիծ է, որ թույլ են տվել նախագահ Թրամփի ընկեր Էրդողանին տարածքային զավթումներ կատարել Հարավային Կովկասում և ծաղրել ԵԱՀԿ Մինսկի խմբին, հայտարարել է ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին

«Սա խայտառակություն է: Միացյալ Նահանգները Թրամփ-Պոմպեո կառավարման ներքո արտաքին քաղաքական ևս մեկ կարևոր խնդիր զիջեց Ռուսաստանին, այս անգամ` ի վնաս մեր հայ բարեկամների, որոնք թիրախավորվեցին և հարձակման ենթարկվեցին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Մտքերս հայ ժողովրդի հետ է, որը կրեց հարձակումներ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ներառյալ` Սիրիայից բերված վարձկանների գործածումը: Ես ասել եմ նախկինում էլ, որ ԱՄՆ-ը պետք է հստակ պետք է դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի ապօրինի ռազմական հարձակումը և դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն այս երկու երկրներին: Մենք պետք է պատրաստ լինենք հումանիտար օգնություն տրամադրելու, որի կարծիքը հաստատապես զգալու է հայ ժողովուրդը: Կենսական անհրաժեշություն է նաև, որ մենք շարունակենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին այս բարդ ժամանակաշջանում»,- նշել է սենատորը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )