ԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ Թրամփ

Միացյալ Նահանգները ռեկորդային գումարներ է ստանում սահմանած մաքսատուրքերի շնորհիվ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում։

Երկրի ղեկավարի խոսքով՝ սակագներից ստացված եկամուտների շնորհիվ երկրում էժանանում են գրեթե բոլոր ապրանքները, այդ թվում՝ բենզինն ու սննդամթերքը։ Գնաճը նույնպես նվազում է։

«Խոստումները տրվեցին, խոստումները կատարվեցին»,-ընդգծել է Թրամփը։

Share This