ԱՄՆ-ը հայտարարել է՝ Մակրոնն ու Սթարմերը ստիպված են շրջանցել ԵՄ-ն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Հունգարիայի դիրքորոշման պատճառով՝ Կիևին աջակցելու հարցերում ստիպված են գործել՝ «շրջանցելով Եվրամիությանը»։ Այս մասին հայտնում է Politico հրատարակությունը։
Հրատարակության տվյալներով՝ Բուդապեշտը կարող է արգելափակել Եվրամիության համատեղ որոշումները Բրյուսելում կայանալիք Եվրոպական խորհրդի գագաթնաժողովում։ Արդյունքում, ԵՄ դիվանագետները ավելի քիչ հույսեր են փայփայում, որ զգալի առաջընթաց կունենան Ուկրաինային հետագա օգնության հետ կապված:
«Փոխարենը, Սթարմերն ու Մակրոնը ստիպված են շրջանցել ԵՄ-ն հատուկ դիվանագիտական ձևաչափերով՝ բերելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Թուրքիան և Կանադան, միևնույն ժամանակ բացահայտորեն չհրավիրելով ռուսամետ ԵՄ առաջնորդներին», – գրում է Politico-ն։
Հրատարակությունը նաև նշում է, որ նման գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Եվրամիությունը «քանդելու» ենթադրյալ փորձերի ֆոնին։