ԱՄՆ-ը կարող է ստիպել Ուկրաինային դադարեցնել Սև ծովում ռազմական գործողությունները

ԱՄՆ-ը և Ուկրաինան մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայանալիք բանակցություններում կքննարկեն Սև ծովում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Իրավիճակին ծանոթ մարդու խոսքով, Ջիդայում բանակցություններում կքննարկվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը»,- ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ-ը կպնդի, որ Ուկրաինան հրադադարի մասին պարտավորվի Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպմանը։

Bloomberg-ը հիշեցնում է, որ Ջիդայում ծրագրված բանակցությունները տեղի կունենան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վրա ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից «ինտենսիվ ճնշման» ֆոնին։

Share This