ԱՄՆ-ը դաշնակիցներից պահանջում է հրաժարվել չինական արբանյակային կապից

Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից պահանջում է հրաժարվել չինական արբանյակային կապի ծառայություններից: Այս մասին հայտնում են Nextgov/FCW և Defense One հրատարակությունները՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հուշագիրը։
«Կարևոր է ապահովել, որ արբանյակային ծառայությունները, որոնք տրամադրվում են չինացի պրովայդերների կողմից, ձեր երկրում չթույլատրվեն», – ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: