ԱՄՆ-ը դադարեցրել է զինամթերք մատակարարել Կիեւին, չի էլ պատրաստվում շարունակել
ԱՄՆ-ը դադարեցրել է զենք և զինամթերք մատակարարել Ուկրաինային, սակայն Կիևը դեռեւս ունի պահուստներ ռազմական գործողությունները շարունակելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հիմա մենք ոչինչ չենք տրամադրում», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ նախկինում Ուկրաինային փոխանցված ռազմական օգնությունը պետք է բավարար լինի այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան ու Վաշինգտոնը չեն պայմանավորվել ռազմական հակամարտության կարգավորման շուրջ։ «Մեզ անհրաժեշտ է [խաղաղության] համաձայնագիր։ Հակառակ դեպքում ամեն ինչ կշարունակվի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Բացի այդ, Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում կարգավորման պլանը չի ենթադրում ԱՄՆ-ի կողմից տարածաշրջան ուժեր ուղարկելու կամ ռազմական գործողությունների դեպքում օգնություն ցուցաբերելու պարտավորություն, գրել է «Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչի։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թրամփի հետ զրույցում պնդել է, որ ԱՄՆ-ը պետք է աջակցություն ցուցաբերի այն ուժերին, որոնք Փարիզն ու Լոնդոնը ցանկանում են Ուկրաինա ուղարկել կարգավորման դեպքում։
Աղբյուրը հավելել է, որ Թրամփը բաց է այդ գաղափարի համար, և ֆրանսիացի առաջնորդը հեռացել է Վաշինգտոնից՝ հավատալով, որ փոխըմբռնման է հասել իր ամերիկացի գործընկերոջ հետ: