ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է՝ ԱՄՆ-ՈՒՄ ՊԱՌԱԿՏՈՒՄ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

Միացյալ Նահանգներում պառակտման տարրեր են հասունանում։ Երկիրը ընթանում է այդ վտանգավոր ուղով։ Այս մասին ահազանգել է ամերիկացի պրոֆեսոր Դանա Ֆիշերը Business Insider-ում հրապարակած իր հոդվածում։ Հոդվածում նշվում է, որ օրերս ամերիկացիները իմացան, որ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է երկրում ռազմական դրություն հայտարարելու հնարավորությունը, որպեսզի պահպանի իշխանուրթյունը։

Նա կարող է հղում տալ Ապստամբության մասին օրենքին, որպեսզի խանգարի Բայդենին զբաղեցնել նախագահի աթոռը։ Պրոֆեսորը նկատել է, որ Միացյալ Նահանգներում «հիպերպոլյար» քաղաքականության մեկնարկը տրվեց 2016 թվականի ընտրություններում։ Պրոֆեսորը արձանագրել է, որ Թրամփը հրահրել է կուսակցական պառակտում, չի հրաժարվել սպիտակ ռասայի գերազանցության գաղափարից, եւ չի դատապարտել բռնության գործողությունները այն դեպքում, երբ բոլոր եւ կուսակցական եւ նախկին ղեկավարները դատապարտել են նման դրսեւորումները։ Դանա Ֆիշերը գրել է, որ Թրամփի կառավարումը հանգեցրել է նրան, որ քաղաքացիական անհնազանդությունները սովորական երեւույթ են դառնում Միացյալ Նահանգներում։ Ստեղծված մթնոլորտը պրոֆեսորը համարում է պառակտման սկիզբը եւ գտնում, որ Բայդենի երդմնակալությունից հետո փողոցներում խաղաղ բողոքի ակցիաները այլեւս դառնում են ոչ ապահով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )