Ամենատպավորիչ և հիշարժան ծաղկային քանդակները հոլանդական փառատոնից
Հոլանդիայի Զունդերտ շրջանում ամեն տարի անցկացվում է ծաղկային փառատոն, իսկ առաջին անգամ այն կայացել է 1936-ին։ Եվ հետաքրքրականն այն է, որ այս հսկայական և հրաշալի ծաղկային քանդակները պատրաստում են Զունդերտում բնակվող կամավորները։
Շրջանի բնակչությունն ընդամենը 20.000 է, և սա հիմնականում մրցույթ է հարևանների միջև։
Ծաղկային արձանները պատրաստվում են միայն գեորգենի տեսակի ծաղկից, որը պահպանում է իր թարմությունը բավականին երկար ժամանակ։
Յուրաքանչյուր տարի պատրաստվում է մոտ 20 արվեստի հսկայական աշխատանք, որոնցից որոշ մասեր, օրինակ՝ բերան, ձեռքեր, ոտքեր, շարժվում են։
«Bloemencorso» ծաղկային փառատոնն անցկացվում է սեպտեմբերի առաջին կիրակի օրը, երբ գեորգենի ծաղիկները ստանում են իրենց լավագույն տեսքը։
m.1mpics.com-ը ներկայացնում է այս փառատոնի՝ տարբեր տարիների ամենատպավորիչ աշխատանքները։
(Բոլոր լուսանկարները` վերնագրի ներքո «Գլխավոր» թեմայի հարևանությամբ տեղադրված «Տեսասրահ»-ում):