Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել․ ինչ ասես անում են, շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել․ Սոնա Շահգելդյանն արձագանքել է հետախուզման մեջ գտնվելու լուրին
Երգչուհի Սոնա Շահգելդյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրին․ «Ես չգիտեմ, որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում։ Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, բայց այս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման տարածումների համար դիմել շատ վատ քայլերի։
Ինչ ասես անում են, շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել։ Ամոթ ա, Աստծուց վախեցեք»։