Աման լվանալու սպունգը 200 հազար անգամ ավելի կեղտոտ է զուգարանակոնքից․ Роспотребнадзор
«Роспотребнадзор»-ի մասնագետները հիշեցնում են, որ կերակուր պատրաստելուց առաջ եւ հետո պետք է լավ լվանալ ձեռքերը, ինչպես նաեւ պահպանել խոհանոցի հիգիենայի կանոնները։ Մասնավորապես, ռուսական գերատեսչական պետական մարմնի աշխատակիցները հիշեցրել են, որ խոհանոցային աման լվանալու սպունգները հանդիսանում են բակտերիաների հիանալի ինկուբատորներ եւ 200 հազար անգամ ավելի կեղտոտ են, քան զուգարանակոնքը։ Այնտեղ մասնագետները հաշվում են մինչեւ 362 տեսակի բակտերիաներ։ Դրանք եւ սուր աղիքային վարակներ առաջացնող բակտերիաներ են, եւ ստաֆիլակոկային բակտերիաներ։ Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել նաեւ սալօջախների, լվացարանի, մթերքի կտրատման տախտակների մաքրությանը, քանի որ պակաս չէ բակտերիաների թիվը նաեւ դրանց մակերեւույթին