Ամանորյա թխվածքաբլիթներ
Պատրաստեք ամանորյա թխվածքաբլիթներ հետևյալ բաղադրատոմսով
Ամանորյա թխվածքաբլիթներ շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:Ինչպես պատրաստել ամանորյա թխվածքաբլիթներ
Կարագը շաքարավազի ու վանիլային շաքարի հետ խառնել: Ձու ավելացնել, խառնել: Կոճապղպեղ ավելացնել: Լցնել փխրեցուցիչ ու ալյուր, խմոր հունցել: Խմորը գրտնակել 3-4մմ հաստությամբ: Դանակով կտրատել , յուրաքանչյուր մասի մեջ փոսիկ անել: Դնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը 10-15 րոպե: Գլազուրի համար շաքարի փոշու վրա ջուր լցնել, խառնել: Զանգվածը պիտի ոչ թանձր, ոչ էլ թույլ լինի: Եթե զանգվածը թանձր է, մի քիչ ջուր խառնել, եթե թույլ է,ապա շաքարի փոշի: Գլազուրը կիսել, ավելացնել սննդային գունավորումներ, խառնել: Թխվածքաբլիթը թաթախել գլազուրի մեջ, շարել ափսեի մեջ, թողնել չորանա: Գլազուրով կարելիէ տարբեր նախշեր անել: Դրա համար գլազուրը դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, մի փոքր անցք անել ու նախշեր անել: