Ահաբեկչություն՝ Նյու Յորքի ակումբներից մեկում․ կան տուժածներ

Զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել Նյու Յորքի Քուինս թաղամասում գտնվող «Amazura» գիշերային ակումբում: Տուժել է առնվազն 11 մարդ,  նույնքան մարդ էլ տարբերաստիճանի վիրավորումներ են ստացել:

Միջադեպի մանրամասները պարզվում են, քննչական մարմիններն իրականացնում են հետաքննություն:

Քննությանը ծանոթ աղբյուրները հայտնել են, որ կրակոցի պահին դահլիճում տեղի է ունեցել մասնավոր երեկույթ, անկանոն կրակոցներ են հնչել մուտքի մոտ։ Ըստ հաղորդագրությունների, կրակոցների հետ կապված երկու կասկածյալ կա:

Share This