Ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացրել:

«Մեր նպատակն է դեսպանատանը ներկայացնել իրավիճակը  և բարձրաձայնել նրա արտահանձնման անթույլատրելիության մասին, քանի որ դա կարող է սպառնալ նրա կյանքին։ Մեր գործողությունն ուղղված է բացառապես իրազեկմանը»,-ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է կուսակցությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կուսակցության լրատվականը դիմել էր ԱՄՆ-ում բնակվող հայերին՝ կոչ անելով միանալ Լաս Վեգասում սպասվող դատավարությանը:

Share This