ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է <<Ատլանտյան խորհուրդ>> ամերիկյան վերլուծական կենտրոնի (Atlantic Council) փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը (Atlantic Council) հանդիպում էր կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։ Հարց ու պատասխանի ձևաչափով նաև քննարկվել է խնդիրների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )