ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԸՆՏՐՎԵՑ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ՝ ԱՐԾՐՈՒՆ ԻԳԻԹՅԱՆԸ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Շիրակի մարզի խոշորացվող Ախուրյան համայնքում այս պահին ընթանում է ավագանու առաջին նիստը։
Քիչ առաջ, փակ քվեարկության արդյունքում Ախուրյանի համայնքապետ ընտրվեց «Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքների կոալիցիայից առաջադրված համայնքապետի թեկնածու Արծրուն Իգիթյանը։ Ավագանու 27 անդամներից 14-ը կողմ էին քվեարկել նրան, իսկ 13-ը՝ ՔՊ-ական Ալբերտ Այվազյանի օգտին։