Ալո-ալո…Աննա Հակոբյանն անհասանելի է

Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան պատմել է իր երազանքի մասին, որը ցանկանում է իրականացնել Արցախում: Ալիևան իր տելեգրամյան ալիքում գրել է, որ իրենք ընդամենը մեկ երազանք ունեն՝ «միասին լսել Ղարաբաղի շիկեստե Ղարաբաղյան հողում»:

Շիկեստեն ադրբեջանական մուղամ երաժշտության տարատեսակներից մեկն է:
Մեհրիբանի այս աղմկոտ հայտարարությունից հետո քար լռություն է տիրում Հայաստանի առաջին տիկնոջ մոտ, ով խաղաղության դեսպան է իրեն հռչակել, իսկ վերջերս էլ նոր առաքելություն է իրեն օժտել, այցելում է առաջնագիծ ու դա հիմնավորում իր հոգատարությամբ. «Հայոց բանակը ամբողջ ժողովրդի ուշադրության եւ հոգատարության ներքո է, ես էլ որպես ժողովրդի մի մասնիկ, ամեն անգամ, երբ հնարավորություն է լինում, այցելում եմ մեր զինվորներին»,- այսպես եմ երեկ պատասխանել լրագրողի հարցին, թե ինչու եմ այցելել դիրքեր։

Պարզվում է, որ այս այցի հետ կապված էլ «հարցեր»կան: Հիմա չեմ հասկանում՝ գնա՞մ, չգնա՞մ, որեւէ այլ տեղ գնա՞մ, չգնա՞մ, ինչ-որ բան անե՞մ, թե՞ չանեմ։Կարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, եւ իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ, կնունք-ծնունդների եւ տուրիստական այցերի մասնակցեմ։ Տարվա մեջ երկու անգամ էլ պարտադիր գնամ որեւէ կուրորտային երկիր հանգստանալու ՝ ընկերուհիներիս հետ։Իսկ ես անիմաստ ինչերով եմ զբաղված» առաջնագիծ այցելելու հարցում իր քննադատողներին այսպես էր հեգնել Աննա Հակոբյանը:

Չգիտենք թե էլ ուր կգնա, կամ չի գնա Աննա Հակոբյանը, բայց կարծում ենք, որ պետք է պատասխանի Ադրբեջանի առաջին տիկնոջը հենց միայն այն բանի համար, որ Հակոբյանն ամիսներ առաջ փորձ արեց «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության տակ խաղաղության կոչեր հղել Ադրբեջանին, մի խումբ կանանց հասցրեց սահմանագիծ ու հանդես եկավ պատրիոտիկ ելույթներով: Եթե մեր տիկինը դեռ չի հրաժարվել իր այդ առաքելությունից , ապա նրա լռությունն առնվազն տարակուսանք է առաջացնում, իսկ եթե նա համոզված է, որ հազարավոր զոհեր ենք ունեցել հանուն ոչնչի, ուրեմն կարելի է հասկանալ, որ լռությունը առնվազն ոչ առարկելու նշան է:Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Աննա Հակոբյանը, «Ամերիկայի ձայն»-ին տված իր հարցազրույցում անդրադարձել էր Արցախի խնդրին և հայտարարել, որ չեն պատրաստվում զինվորներին զոհաբերել հանուն ոչինչի:
«Մեր պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչինչի, որովհետև այդ զոհերը ոչ մի սանտիմետր անգամ մեզ չեն մոտեցերլ հակամարտության կարգավորմանը»,-ասել էր Աննան:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )