Ալլա Պուգաչովայի անշպար լուսանկարը ապշեցրել է երկրպագուներին
Ալլա Պուգաչովայի անշպար լուսանկարները գրեթե միշտ ապշեցնում են երկրպագուներին։ Այս անգամ համացանցում հայտնվել է նրա մի լուսանկարը, որն արվել է 1995 թվականին, որտեղ նա դեռ 46 տարեկան էր։ Լուսանկարում բացակայում է բեմական զարդերն ու վառ շպարը։ Լուսանկարը արվել է Պրիմադոննայի հին բնակարանում եւ հրապարակվել է «Ստաս» հանդեսում՝ Ստաս Նամինի կողմից։ Նամինը հայտարարել է, որ լուսանկարը չափազանց խորն է եւ հրապարակվել է Պուգաչովայի համաձայնությամբ։ Իսկ զարմանալու առիթ, ըստ հրապարակողի չկա, քանի որ պարզապես քչերն են նրան այդ կերպարով տեսել։
