Ալիևը հորդորել է հայերին չվախենալ

Ալիևը հորդորել է հայերին չվախենալ ադրբեջանցիների «վերադարձից ներկայիս Հայաստանի տարածք»

Ադրբեջանցիների «վերադարձը ներկայիս Հայաստանի տարածք» չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

 

Ալիևը նաև հայտարարել է, թե իր հանձնարարությամբ արդեն մի քանի ամիս է, ինչ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում լայնածավալ երկրաբանական աշխատանքներ են իրականացվում»։

 

«Ես նաև հանձնարարություններ եմ տալիս պետական մարմիններին, և կարծում եմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կսկսենք շատ լավ լուրեր ստանալ», –  հայտարարել է Ալիևը։

 

 

Share This