Ալիեւը հունվարի 18-ին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին․ ինչ են քննարկել
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի 18-ին ընդունել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդային։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամության, եղբայրության և ռազմավարական դաշինքի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական և բոլոր այլ ոլորտներում»։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։