Ալեքսանդր Օվեչկինը գրանցեց հերթական ռեկորդը

Հոկեյի Ազգային Լիգայի շրջանակում «Վաշինգթոնը» 2-4 հաշվով պարտվեց «Փիթսբուրգին»

Տանտերերի կազմում երկու արդյունավետ փոխանցման հեղինակ դարձավ Ալեքսանդր Օվեչկինը՝ իր անվան դիմաց գրանցելով հերթական ռեկորդը։

Ընթացիկ մրցաշրջանի 27 խաղում 36-ամյա հոկեյիստը վաստակել է 43 միավոր, ինչը ռեկորդային է «Վաշինգթոնի» կազմում հանդես եկած բոլոր հոկեյիստների մեջ։

Օվեչկինը գերազանցել է Դենիս Մարուկուի ցուցանիշը, որը 1981/1982 մրցաշրջանի մեկնարկային 27 խաղերում վաստակել էր 25 միավոր, այս մասին տեղեկացնում է StatsСentre-ը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )