Ալեն Սիմոնյանը հայտնել է՝ ընդդիմադիրներից ում հետ լավ հարաբերություններ ունի

«Ես բոլորի հետ, ովքեր իրենց նորմալ են պահում, նորմալ հարաբերություններ ունեմ, բնավորությունս այդպիսին է»,– այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հետ իր հարաբերություններին։

«Լևոն Քոչարյանի հետ էլ եմ լավ հարաբերություններ ունեցել ․․․ Գեղամ Մանուկյանի հետ եմ շատ լավ։ Օրինակ Իշխանի, Աննա Մկրտչյանի, Թագուհի Թովմասյանի հետ որևէ տեղ չեմ գնա, բացառված է»,– նշել է նա։

 

Share This